«Մետեքսիմ» ընկերությունը նոր տեխնիկա է ներկրել ավտոմեքենաների չօգտագործվող թափքերը հավաքելու, Հայաստանը ավտոաղբից ազատելու գործընթացը նոր թափով շարունակելու համար: Այս մասին գրառում է կատարել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իրր էջում:
«Պետություն-մասնավոր համագործակցության այս ձևը ինձ դուր է գալիս, երբ մասնավոր ընկերությունները պատրաստ են կառավարության տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ինչը ենթադրում է ներդրումներ անել, նա շահույթ ստանալ և, իհարկե, նաև հարկեր վճարել»,-գրել է Վարչապետը` նշելով, որ դրանից շահում է շրջակա միջավայրը, շահում են այդ միջավայրում ապրող մարդիկ, շահում են պետությունը և տնտեսությունը:
«Եւ ի դեպ, ոլորտը ազատ է մրցակցության համար. ցանկացած ոք կարող է ներդրումներ անել և շահույթներ ստանալ »,-եզրափակել է գրառումը Նիկոլ Փաշինյանը: