Կառավարությունն այսօր հավանության տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին։
Ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի ՀՀ Արագածոտնի մարզում հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Կառուցվելու է նաև խաղատուն։ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը խորհուրդ տվեց չկենտրոնանալ խաղատան վրա։ Նրա խոսքով՝ խաղատունը լեռնադահուկային մեծ համալիրի ընդամենը մի մասն է։
«Ընդհանուր առմամբ, 27 մլն դոլար է ներդրվելու ճոպանուղային համակարգի վրա։ Մի քանի ճոպանուղի է լինելու։ 8 մլն դոլար՝ արհեստական ձյան համակարգի վրա։ Ընդ որում, դա առաջինն է Հայաստանում։ Ընդհանուր 60 մլն դոլարանոց ներդրումից ընդմանեը 7 միլիոնն է ներդրվելու խաղատան մեջ։ Մենք խոսում ենք Եղիպատրուշ գյուղում մի նոր փոքր քաղաքի ստեղծման մասին»,- ասաց նա՝ նշելով, որ ներդրման արդյունքում միգուցե Ծաղկաձորի նման մի նոր քաղաք ունենանք»,- ասաց Քերոբյանը։
Կառավարության անդամները չբացառեցին ոչ միանշանակ ընդունելու ներդրումային ծրագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում: