այաստանի Հանրապետության Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին նախագծին։
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում։ Ընկերությունը նախատեսում է զբաղվել տեքստիլի արտադրությամբ արդեն իսկ վերանորոգած բամբակամանվածքային ֆաբրիկայի շենքում, որտեղ կարտադրի թել և բժշկական բամբակ, նաև կզբաղվի կտորների թափվածքների վերամշակմամբ: Հումքի ձեռքբերման համար կիրականացվի մոտ 3.8 մլրդ դրամի ներդրում։
Ներդրումային ծրագրի արդյունքում «Արթիկի ՓՀԿ» ՍՊ ընկերությունում արդեն իրականացվել է 50 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, սակայն մինչ օրս աշխատատեղեր չեն ստեղծվել: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ստեղծել 10 նոր աշխատատեղ։
Ընկերությունում ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ`185 հազար դրամ միջին աշխատավարձով: