Հայաստանում տնտեսական աճի դրական միտումները պահպանվում են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ:
Անդրադառնալով բյուջեի նախագծերում կառավարության ծրագրերի արտացոլմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշել է, որ գործադիրը հակված է պահպանողական սցենարին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թվականի բյուջեի հիմքում դրված էր 4.9 % տնտեսական աճի կանխատեսում` ընդգծելով, որ եթե դիտարկենք հունվար-սեպտեմբեր ամիսների մեր ցուցանիշները, ապա կտեսնենք, որ տնտեսական աճի կանխատեսումը շատ ավելի մեծ է:
«Բյուջեով նախատեսված է եղել 4.5 % տնտեսական աճ, փաստացի եղել է 5.2 %: Այդ միտումները նկատվում են նաև ընթացիկ տարվա ցուցանիշներում: Ընթացիկ տարվա 10 ամսվա տվյալներով նշվում է 7.1 % տնտեսական ակտիվության ցուցանիշ:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այս տարվա 10 ամսվա տվյալներով ունենք արդյունաբերական արտադրանքի ծավալի 9.7 % , շինարարության 4.4 % , առևտրի շրջանառության 8.8, ծառայությունների 15.5 % աճ: Ունենք նաև միջին աշխատավարձի աճ 5.9 % ի չափով:
«Արտահանման ծավալը ընթացիկ տարվա 10 ամսվա տվյալներով աճել է 7.9 %: Ընդ որում, տարվա սկզբին մենք խնդիրներ ունեինք արտահանման առումով, մինչև 3 % կրճատում կար, սակայն այն ժամանակ վստահ էինք, որ այսպիսի ցուցանիշների հասնելու ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով գնածի ցուցանիշներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ տարի յան կազմվել է 1.6 %: ՀՀ վարչապետի խոսքով՝ խնդիրներ կան գյուղատնտեսական ցուցանիշների հետ կապված: Այս տարվա 10 ամսվա տվյալներով գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 95.2 % , այսինքն՝ 4.8 % նվազում է գրանցվել: