Ըստ հոնկոնգյան South China Morning Post-ի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Չինաստանի հետ առևտրային պատերազմի առաջին փուլում։
2019 թվականի առաջին 7 ամիսներին ԱՄՆ- ը Չինաստանից ներմուծումը կրճատել է մինչև 260,5 մլրդ դոլար՝ 36,6 մլրդ դոլարով կամ 12,3 տոկոսով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Չինաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ- ի առևտրային դեֆիցիտը 222,9 մլրդ դոլարից կրճատվել է մինչև 200 մլրդ դոլար ՝ 22,9 մլրդ դոլարով կամ 10,3 տոկոսով:
Թրամփին հաջողվել է հրահրել արտադրությունների փոխանցումը Չինաստանից սահմանակից երկրներ՝ «ավերելով» մատակարարումների շղթան, որոնք ստեղծվել են Պեկինի կողմից տասնամյակներ շարունակ: Սակայն Ամերիկայի առևտրի դեֆիցիտը շարունակում է աճել. Մեքսիկայից ներմուծումն աճել է 6,3 տոկոսով, Վիետնամից ՝ 33,3 տոկոսով, Ճապոնիայից՝ 4,6 տոկոսով, Հարավային Կորեայից ՝ 9,8 տոկոսով և Թայվանից՝ 20,3 տոկոսով:Նշված 5 երկրներից ներմուծման ընդհանուր աճը կազմել է շուրջ 35 մլրդ դոլար, ինչը համապատասխանում է նույն ժամանակահատվածում Չինաստանից մատակարարումների ծավալին:
2018-2019 թվականներին ԱՄՆ-ում ներմուծումն ավելացել է ավելի քան 6 մլրդ-ով: Այսպիսով, Ամերիկայի համախառն առևտրային դեֆիցիտն աճել է 494,5 մլրդ-ից մինչև 506 մլրդ: