ԵԱՏՄ երկրների հետ Իրանի առևտուրը 2021 թվականի առաջին 4 ամիսներին գերազանցել է 1,6 մլրդ դոլարը, ինչը վկայում է 93% աճի մասին:
Այս տվյալները, ինչպես հաղորդում է iran.ru-ն, երկուշաբթի օրը տրամադրել է միջազգային մաքսային համագործակցության Իրանի մաքսային վարչության գլխավոր տնօրեն Հոսեյն Կահկին:
Նա ասել է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին Իրանի արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ կազմել է 358 մլն դոլար, ինչը 46%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Մաքսավորը հավելեց, որ առաջին չորս ամիսների ընթացքում իրանական արտահանման հիմնական ուղղություններն են եղել Ռուսաստանը (188,926 մլն դոլար), Հայաստանը (83,43 մլն դոլար), Ղազախստանը (53,395 դոլար), Ղրղզստանը (24,294 մլն դոլար) և Բելառուսը (6,578 մլն դոլար)։
Իրանի ներկրումը ԵԱՏՄ-ից կազմել է 1,252 մլրդ դոլար: Կահկին ավելացրել է, որ Իրան հիմնական արտահանողներն են։