ՀՀ Կառավարության օգոստոսի 22-ի նիստում որոշում է կայացվել բավարարել «ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում։ Արտոնության տրամադրման շրջանակներում ընկերությունը կազատվի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
«ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ։
Ներդրումային ծրագրի շրջանակներում կիրականացվի 1 000 000 000 ՀՀ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 281 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 280 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։