Միջազգային բնապահպանական հիմնադրամից ներգրավված մոտ 720 մլն դրամ դրամաշնորհով կլուծվի Արթիկի տարածաշրջանում գործող և չշահագործվող հանքավայրերից արտանետվող փոշու խնդիրը, որը տասնամյակներ շարունակ վնասել է տեղի բնակչության առողջությունը:
Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ, ծրագրի շրջանակում նաև կամրացվեն քաղաք մտնող երկու հեղեղատարի լանջերը և կներդրվի աղետների արագ արձագանքման համակարգ։
«Այդ նպատակով քաղաքը շրջապատող և չշահագործվող հանքերի 40 հա տարածքը կծառապատվի, կստեղծվի ժամանակակից հանգստի գոտի, ինչը համայնքը չունի։ Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության համար նախատեսվում է նաև վարելահողերի, արոտների և խոտհարքների բարելավման աշխատանքներ», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ։