Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 18-ի նիստում հավատություն տրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թ․ մայիսի 10-ին ստորագրված և 2016 թ․ հունիսի 24-ին փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում- երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի թիվ 2 փոփոխության» ստորագրման առաջարկությանը:
Փոփոխությունների նախագծով նախատեսվում է պայմանագրով սահմանված վարկային միջոցների վերջին հասանելիության ամսաթիվը երկարաձգել մինչև 2019 թ․ սեպտեմբերի 30-ը, ինչն էլ հնարավորություն է տալու ավարտին հասցնել մետրոպոլիտենի վերակառուցմանն ուղղված շինարարական, կառույցի փորձարկման և վերջնական հանձնման աշխատանքները: