Օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.1%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մսի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի ապրանքախմբերում գրանցված 0.7-5.1% գնաճերը: Բանջարեղենի շուկայում ընթացիկ տարվա օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 66.4 %, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 5.1% գնաճ: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
Ձկան և ծովամթերքի շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 25.5 %, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 1.5% գնաճ։
Նկատենք, որ «Իշխան» տեսակի ձուկը մեկ տարվա ընթացքում թանկացել է 29.3%-ով։
Ըստ վիճակագրության՝ մսամթերքի շուկայում թանկացումներ են արձանագրվել։
Եվ այսպես, օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ։ Մասնավորապես՝ մեկ տարվա ընթացքում խոզի մսի գնաճը կազմել է 40.3%, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ գնաճն արձանագրվել է 6.5 %։
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 12.2%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.4 % գնաճ: Ձվի գինը 2021թ. 2021թ օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ աճել է 46.5%-ով, իսկ 2021թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% գնանկում:
ԱՎԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.2%, հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնաճ:
Փաստենք նաև, որ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 9.3%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.1% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է 8.7 %, 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.2 %, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 10.4% և 0.1%:
Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ միրգը թանկացել է 8.7 %, մինչդեռ օգոստոսին հուլիսի համեմատ գինը նվազել է։