Ազգային անվտանգության ծառայությունը ուժեղ, կայացած դինամիկ կառույց է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մարտահրավերներն ու նրանց արձագանքելու տեմպը, արագությունն ու որակը անընդհատ բարելավվելու կարիք ունեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԱԾ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։
Վարչապետը հայտնեց, որ Քյարամյանի առջև հենց ադ խնդիրն է դրել, որպեսզի ԱԱԾ-ն ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներն, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում։
«Անվտանգության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում է, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք նախկինում գուցե ընդհանրապես կանխատեսված չէին՝ սկսած կորոնավիրուսի համավարակից, շարունակած տեղեկատվական, քաղաքական անվտանգության, ինչպես նաև կուպցիոն գործերի բացահայտման հետ կապված խնդիրներով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով այս երկու տարին բավարար էր, որ ԱԱԾ աշխատակիցները տեղափոխվեն ոչ բռնի, թավշյա հեղափոխության տրամաբանության շրջանակներում և եկել է ժամանակն ամփոփելու, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել և պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ։
«2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս ինձ համար կարևորագույն խնդիր է եղել հատկապես ուժային կառույցներում ապահովել համակարգերի կայունությունը, չանել անկանոն գործողություններ և ստեղծել հնարավորություններ, որպեսզի բոլորը, ովքեր ունեն դրա ցանկությունը, ադապտացվեն նոր իրողությունների նկատմամբ։ Հիմա եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը»,- ասաց կառավարության ղեկավարը։
Վարչապետն ընդգծեց, որ պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ և այդ առաջխաղացման հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունն Ազգային անվտանգության ծառայության կանոնանդրական և օրենսդրական խնդիրների լուծմանը և ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում։
«Ցավոք սրտի, պետական կառավարման շատ մարմիններում դեռևս կան մարդիկ, ովքեր գործում են այս տրամաբանությանը և շահերին հակառակ, և դա անելու համար երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Էդուարդ Մարտիրոսյանին կատարած աշխատանքի ու նվիրումի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին եմ ներկայացնում ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 8 июня 2020 г.