«Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը հարցում է անցկացրել ՀՀ տարբեր մարզերի 18-65 տարեկան 1200 քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե որքանով է հանրությունը գնահատում հայաստանյան իշխանությունների գործողությունները պատերազմի ընթացքում, և արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:
35%-ն ընտրել է «այո, անհապաղ», 19%-ը «այո, բայց պատերազմական գործողություններից հետո երկրի առջև ծառացած խնդիրների կարգավորումից հետո», 46%-ը «ոչ, նա պետք է շարունակի կատարել իր լիազորությունները» պատասխանը:
Ինչպե՞ս են գնահատում պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը հարցին 40%-ը դրական գնահատական է տվել, 50%-ը՝ բացասական, 10%-ը չեզոք։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների առաքելությանը 82,8 %-ը դրական, 3%-ը բացասական, 14,1%-ը չեզոք գնահատական է տվել։
Թե ինչպես են գնահատում ԱՄՆ-ի և Եվրամիության դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հարցվածների 7,1%-ը դրական, 60,6%-ը բացասական, իսկ 32,3%-ը չեզոք պատասխան է տվել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին, 18-ին և 25-ին «GALLUP International Association» հարցումների արդյունքում՝ հարցվածների 28,8 %-ը նշել է, որ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, 16,9 %-ը՝ դեմ։
Հարցման մասնակիցների 45,3%-ի կարծիքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ 37,8%-ը՝ որ նա պետք է շարունակի պաշտոնավարել: