Այսօր՝ ժամը 12.00-ին, լրանում է ընդդիմության 16 կուսակցությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերջնաժամկետը։ Այդպիսի պահանջով ընդդիմությունը հանդես եկավ դեկտեմբերի 5-ի հանրահավաքին։
Թե ինչ գործողություններ կիրականացնի ընդդիմությունը, Armenia Today-ը փորձեց պարզել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանից, որը հաստատեց, որ 16 կուսակցությունները պլանավորել են անհնազանդության ակցիաներ իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Հարցին, թե կոնկրետ ինչ ակցիաներ կլինեն դրանք, Մանուկյանը չմանրամասնեց։ Միայն ևս մեկ անգամ շեշտեց՝ քաղաքացիական անհնազանդության ամենատարբեր դրսևորումներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած հանրահավաքում ընդդիմությունը վերջնագիր ներկայացրեց վարչապետ Փաշինյանին. նա պետք է հրաժարական տա դեկտեմբերի 8-ի կեսօրին, հակառակ դեպքում քաղաքացիական անհնազանդության գործողությունները կսկսվեն ամբողջ երկրով մեկ: