ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շավարշ Գրիգորյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արսեն Թորոսյանի տեղակալ է նշանակվել Գևորգ Սիմոնյանը։
Հիշեցնենք` երեկ Սիմոնյանն ազատվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։