ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ 79 կողմ և 1 դեմ ձայներով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այս օրենքի նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը, ինչպես նաև կանխարգելել ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները վարելու իրավունք չունեցող անձանց կողմից:
Այդ օրենքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից բացի, 1 տուգանային միավոր կիրառվի նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար:
Նշենք, որ առաջարկվող փոփոխություններով, այն խախտումների դեպքում, որոնց համար վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու պարագայում կսահմանվի վարչական տուգանք։
Օրինագծով նախատեսվում է նաև ճանապարհային ոստիկանների կողմից բալային միավորների կիրառումը հետաձգել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը: