Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի էջում։
Նա տեղեկացրել է, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:
«Կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարեւոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի, դիմում եմ ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից»,- գրել է Վիրաբյանը։
Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում Տիգրան Վիրաբյանը նշանակվել էր Երևանի քաղաքապետի տեղակալ: