Այսօր կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ նորանշանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է ԵՊՀ գիտխորհրդի կազմում ստորագրել կառավարության հրաժարականի պահանջի փաստաթուղթը, իսկ օրեր անց նշանակվել նախարար նույն կառավարությունում, պատասխանեց, որ լրագրողները մամուլ կարդան, ծանոթանան իրական եղելությանը։
Նա տվեց հիմնականում խուսափողական պատասխաններ՝ հորդորելով, որ իրեն ոլորտային հարցեր տան։ Իսկ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի փոփոխությունից հետո հնարավո՞ր է, որ ԵՊՀ ռեկտոր նշանակվի Արայիկ Հարությունյանը, պատասխանեց, որ ինքը զարմանում է, թե ինչու է օրենքը կապվում այդ հարցի հետ: «Նման բան գոյություն չունի»,- ընդգծեց նախարարը:
Հիշեցնենք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը ուղարկվել է ԱԺ։ Ըստ այդ օրինագծի՝ բուհի ռեկտոր նշանակվում է նախարարի կողմից 5 տարի ժամկետով։