ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-18-ը կմեկնի Բելգիայի Թագավորություն` մասնակցելու ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ նախօրեին Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրասիայում էր, իսկ ավելի վաղ ՌԴ-ում։