Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն, նշելով․
«Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»:
Հիշեցնենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է, թե, իբր, ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ, և սպասվում են աղմկոտ ձերբակալություններ։
«Այսօր ժամը 16.00 ուղիղ եթերով կներկայացնեմ քրեական գործի մանրամասները»,- գրել էր Ղազինյանը: