Թեհրանում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն, այս մասին գրում է РИА новости-ն։
Դեսպանին փոխանցվել է Իրանի բողոքը՝ Բաքվում Էրդողանի ելույթի հետ կապված: Արտգործնախարարի օգնականը Թուրքիայի կառավարությունից անհապաղ բացատրություն է պահանջել, ընդգծել, որ տարածքային պահանջների եւ ծավալապաշտական կայսրությունների ժամանակներն անցյալում են:
Թուրքիայի դեսպանին փոխանցվել է, որ Իրանը թույլ չի տա որեւէ մեկի միջամտությունն իր տարածքային ամբողջականության հարցում:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ մի շարք պրովոկացիոն հայտարարություններ էին արել՝ կապված պատմական արդարության վերականգման և իրենց «պատմական հողերի» վերադարձի հետ։