Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացնում է, որ բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել։
«Այսօր մայրաքաղաքում և մարզերում տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով կան նաև տուժածներ։ Ակցիայի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ, ապա ազատ արձակվել:
Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարութան հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել»,- ասված է շարժման տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ ձևավորումից ի վեր Հայրենիքի փրկության շարժումը ակտիվորեն պայքարում է վարչապետի հրաժարականին հասնելու համար։ Այս ընթացքում մի շարք ակցիաներ են իրականացվել։ Փորձ է արվում կաթվածահար անել մայրաքաղաքի և մարզերի երթևեկությունը։