«Վարչապետի հրաժարականը պահանջողները հեղաշրջման փորձ են ծրագրում: Դա տեղի չի ունենա ոչ մի դեպքում, անհնար է»,- «Factor.am»-ի եթերում հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Պարզաբանելով իր կարծիքը՝ Նազարյանն ասել է, որ անցումային կառավարության թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանն, առաջարկում է «իրեն ընտրել և մեկ տարվա ընթացքում չեն բացառում ընտրակեղծարարության համակարգի վերագործարկումը՝ իր միջոցով»։
Հարցին, թե իսկ ի՞նչ պայմանով կարող է լինել վարչապետի հրաժարական, Լենա Նազարյանն ասել է. «Մենք կարող ենք խոսել արտահերթ ընտրությունների մասին, սակայն դրա մասին արժի խոսել միայն ճանապարհային քարտեզում ամփոփված անելիքների իրագործման և հաշվետվության փուլից հետո»:
Հարցին, թե այսինքն՝ արտահերթ ընտրություններ կլինեն Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի կետերն իրանացնելուց հետո՞ միայն, Լենա Նազարյանը պատասխանել է. «Ես ասացի, որ առաջիկա ապագան այդ քարտեզի անելիքներն են, ես դեռ չեմ տեսնում, թե դրանից հետո ինչ կլինի»:
Նշենք, որ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը դրել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրային պահանջ չի տեսնում իր հրաժարականի հետ կապված։