Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրերն ապատեղեկատվություն են։
Այս մասին «Արմենպրես»- ի Telegram-ալիքին փոխանցել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Նշենք, որ մի շարք ռուսական հեղինակավոր Telegram-ալիքներ քիչ առաջ տեղեկություն էին տարածել, թե վարչապետ Փաշինյանը հրաժարական է տվել։