Մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նշենք, որ երկարատև դադարից հետո ԵԱՀԿ ՄԻՆՍԿի խմբի համանախագահներն այցելել են տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին այցելել են նաև Ադրբեջան։
Նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին ասել է, որ նրանց Բաքու չի հրավիրել: