Ջոն Գալագերը նշանակվել է Միացյալ Թագավորության դեսպան Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացանք Միացյալ Թագավորության կառավարության կայքից:
Նշվում է, որ Գալագերն իր պաշտոնը կստանձնի 2021-ի մարտին:
Հիշեցնենք, որ մինչ այս Գալագերը զբաղեցրել է Արգենտինայում Միացյալ Թագավորության փոխդեսպանի պաշտոնը։