Այսօր՝ Կառավարության նիստին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գտնվում է Սյունիքում։ Նրա հավաստմամբ՝ մեր սահմանապահ զորքերը Սյունիքում սահմանի երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։ Այս առնչությամբ մանրամասները ներկայացրեց արդեն ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց․
«Սյունիքի մարզպետն աշխատանք է տանում և՛ սահմանապահների, և՛ ՊՆ մեր գործընկերների հետ։ Իմ տեղեկություններով՝ այս պահին սահմանապահ զորքերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով, և, խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, պետք է նշել, որ ՀՀ սահմաններն ամուր են և մեր ԶՈւ-ի կողմից վերահսկելի»։
Հիշեցնենք, որ Սյունիքի սահմանային հատվածաներից հաճախ իրարամերժ տեղեկություններ են ստացվում, որի համար էլ Պնախարարը մեկնել է՝ տեղում հասկանալու և վերահսկելու իրավիճակը։