Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին սրացումը տեղի է ունեցել արտաքին միջամտության արդյունքում: Անընդհատ կրակոցներն ու փոխհրաձգությունները, ի վերջո, հանգեցրին պատերազմի:
Այս մասին հինգշաբթի օրը կայացած մեծ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Ըստ նրա, Ռուսաստանի դիրքորոշումը միշտ էլ բխում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի հետագայում։ Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Վլադիմիր Պուտինը, պետք է ստեղծվեր Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի հնարավորություն:
«Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը, ապա դա հիմնված է այն փաստի վրա, որ Թուրքիան, ինչպես ինքն է պնդում, պաշտպանում է Ադրբեջանի իրավունքը՝ 90-ականների սկզբին ռազմական գործողությունների ընթացքում գրավված տարածքների վերադարձը:
Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի բաղկացուցիչ մասը: Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հետեւաբար Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից նույնպես Ադրբեջանի մաս է: Բայց իրավիճակը շատ ավելի բարդ է, քան պարզ նորմատիվային պոստուլատները, այդ թվում `միջազգային իրավական», – ասաց Պուտինը:
Խոսելով հակամարտության ծագման մասին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեց Սումգայիթի հայկական ջարդերը՝ ավելացնելով, որ հայերը զենք են վերցրել՝ պաշտպանելու իրենց պատիվն ու արժանապատվությունը: