Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կարևոր կետն այն է, որ կողմերը կանգնեն այն դիրքերում, որտեղ նրանք եղել են եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ: Այստեղ է, որ բոլորը պետք է կանգ առնեն:
Այս մասին հինգշաբթի օրը իր մեծ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այս առումով, ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի, ենթակառուցվածքների հետ կապված բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են առաջանում:
«Պետք է հանգիստ վերաբերվել բանակցային գործընթացին: Եռակողմ հայտարարությունն ապահովում է դրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու հնարավորությունները»,- շեշտեց ՌԴ ղեկավարը:
Հակամարտության թեժ փուլի ավարտին, ըստ Պուտինի, պետք է հաջորդի տարածաշրջանում հարաբերությունների լիակատար կարգավորումը` տնտեսական և ենթակառուցվածքային ներուժի բացահայտմամբ:
«Սա վերաբերում է նաև ճանապարհային և երկաթուղային հաղորդակցություններին: Սա վերաբերում է Նախիջևանին»,- ասաց ՌԴ նախագահը:
Պուտինը նաև հույս հայտնեց, որ միջազգային կազմակերպությունները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը, ավելի ակտիվ ներգրավվածություն կունենան Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի կարգավորման գործընթացում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում:
Տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո: Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում: Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն արգելափակված են:
Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Սահմանապահ ծառայության մարմինները: