Հայաստան է ժամանել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Նրան դիմավորել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին։
Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը, վկայակոչելով սեփական աղբյուներին, տեղեկացրել էր, որ
Հայաստան է ժամանելու Ռուսաստանի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Նա ընդամենը մեկ ժամ է մնալու Հայաստանում, հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անմիջապես Երևանից մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման:
Թերթի տեղեկություններով՝ այցն իրականացվել է ՀՀ վարչապետի խնդրանքով՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված: