Ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել։
Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում լուր է տարածվել, թե ոստիկնապետը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։
Հավելենք նաև, որ օրեր առաջ ոստիկանապետի հրաժարականի մասին կրկին լուրեր տարածվեցին, որոնք ևս հերքվեցին։
Հիշեցնենք նաև, որ Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության պետ է նշանակվել այս տարվա հունիսի 8-ին։ 2019 թվականին, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց փոխոստիկանապետ, մամուլում լուրեր տարածվեցին, թե նա տավուշցի է, Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը։