Նախարար Հակոբ Արշակյանն այցելել է միջազգային տեխնոլոգիական նախագծերով զբաղվող գիտահետազոտական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Նախարար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնադրված PMI Science (Փի Էմ Այ Սայենս) գիտահետազոտական կենտրոն, շրջայց կատարել լաբորատորիաներով, ծանոթացել իրականացվող ծրագրերին:
Ժամանակակից սարքավորումներով հագեցված գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներով կենտրոնը հիմնադրվել է «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներդրումների շնորհիվ․ առ այսօր ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար (որից շինության վերափոխման ու ենթակառուցվածքների վրա՝ ավելի քան 3 մլն դոլար), իսկ հաջորդ տարվա համար՝ շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար: