Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի փաստաբաններին չի հաջողվել ո՛չ Ոստիկանությունից, ո՛չ էլ Քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին Facebook-ի էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
Նրա խոսքով՝ Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է։ Այս մասին տեղեկացրել են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
«Փաստացի ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով Առուշ Առուշանյանը 6 ժամից ավել զրկված է ազատությունից և առայժմ փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել։ Որևէ տեղեկատվության պարագայում լրացուցիչ կտեղեկացնեմ»,- գրել է Իրինա Յոլյանը։
Նշենք, որ ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը տեղեկացրել էր է, որ առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։