«Հայրենիքի փրկության շարժում»-ը հրապարակել է գիտակրթական ոլորտի այն կառույցների ցանկը, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջին՝
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն
Երևանի պետական համալսարանի գիտխորհուրդ
Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդ
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 30-ից ավելի աշխատակից
Երևանի պետական մանկավարժական համալսարանի 20-ից ավելի դասախոս
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 130 դասախոս
Պետական կոնսերվատորիայի 63 դասախոս
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 120 դասախոս։
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։