Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո դրա առաջին կետի համաձայն՝ սյունիքցիները կանգնած մնացին այն դիրքերում, որտեղ գտնվում էին։
Այս մասին ԱԺ աշխատանքային քննարկմանն ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Շատ անսպասելի դեկտեմբերի 17-ին ՊՆ-ից հրաման իջեցվեց, որ մեր զբաղեցրած դիրքերը թողնենք ու անցնենք ՀՀ սահմաններ։ Սա մտահոգիչ է մեզ համար։ Թշնամին հիմա Սյունիքի բնակելի հատվածից 100 մ հեռավորության վրա է գտնվում, Կապան քաղաքից 1 կմ հեռավորության վրա։ Բնագծերը զիջելով՝ կարևոր բարձունքներ ենք կորցրել, ու շատ բնակավայրեր դարձել են ուղիղ թիրախ»,- ասաց Փարսյանը։
Մենք ակտիվ համագործակցում էինք ՊՆ-ի հետ։ Գեներալները, որոնց հետ կապ էինք պահպանում, տեղյակ չէին, որ դիրքերը պետք է զիջենք։
«Ասեմ ավելին՝ մենք հանդիպում ենք ունեցել Պնախարարի հետ՝ համայնքի ղեկավարներով։ Ես հնչեցրել եմ այդ հարցը, թե ինչու է հայտարարության առաջին կետով նշված մնալ զբաղեցրած դիրքերում, բայց հրաման եք իջեցնում, որ մենք դիրերը զիջենք, պատասխանեց, որ համաձայնությունն ի սկզբանե եղել է։
«Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ էինք մենք այդքան ամրացել։ Մենք կառուցել էինք 2-րդ, 3-րդ պաշտպանության դիրքեր»,- ասաց քաղաքապետը։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը քննարկման ժամանակ մի քանի խնդիրներ առաջ քաշեց․
▪️Կարևոր ենք համարում, որ ողջ սահմանով լինեն սահմանապահ զորքեր, իսկ նրանց հետևում չլինեն կանոնանավոր զորքեր, այսինքն՝ լինի ապառազմականացված գոտի։
▪️Պատգամավորները կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ կապված համայնքային բնակիչներին զինելու հետ։ Դա լրացուցիչ վստահություն կհաղորդի մեր գյուղացիներին։
▪️Պատգամավորնեը պետք է ՊՆախարարությանն անընդհատ հորդորեն լուրջ ուշադրություն դարձնել Սյունիքի վրա։ Մենք դրա կարիքը ունենք թե՛ զենք-զինամթերքի, թե՛ մարդկային ռեսուրսների տեսքով։
Հիշեցնենք, որ նախապես հրավիրված Կառավարությունն ու «Իմ քայլը» չէին մասնացում Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ ԲՀԿ-ի կազմակերպած աշխատանքային քննարկմանը։