«Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ցանկանում է ազատել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքէջից:
Հավելենք, որ նախագծի հիմնական զեկույցի ներկայացմամբ հանդես է գալու իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։