Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում և Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեռ երեկ էր հայտնել աշխատանքային այցով Մոսկվա գնալու մասին: Նա նշել էր, որ այցի գլխավոր նպատակն ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելն է: