ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն «անընդունելի» է անվանել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը:
Սաղաթելյանը հիշեցրել է, որ այդ տարբերակի մասին զգուշացրել էր դեռ դեկտեմբերին։ Նա հայտարարել է, որ կառավարության ղեկավարը իրավիճակից դուրս գալու համար «կփորձի կազմակերպել արտահերթ ընտրություններ վարչական ռեսուրսի կիրառմամբ»:
«Այս տարբերակն անընդունելի է, կա միայն մեկ ճանապարհ՝ դավաճանի հեռացումը, որից հետո մեր ժողովուրդը հնարավորություն կունենա ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնել», – գրել է ՀՅԴ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական եւ շահագրգիռ արտախորհրդարանական ուժերին հրավիրել էր խորհրդակցություններ անցկացնել 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ: