Այս կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, հայոց բոլոր եկեղեցիներում կմատուցվի տարվա վերջին Ս. Պատարագը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»։
Շարժումը կոչ է անում մասնակցել այդ սրբազան արարողությանը։ «Զորանանք Ս. Հաղորդության խորհրդով: Եվս մեկ անգամ մեր ակնածանքն ու զորակցությունը հայտնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթենք Հայոց աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության և համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ»,-նշված է Շարժման խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ հայտարարությունը հնչել է դեկտեմբերի 27-ին Էջմիածնում Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա անցկացնելու կոչերի ֆոնին: