ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա։ Այս տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ դեկտեմբերի 27-ին Մոսկվա են կանչվել Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ու ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը։
Հիշեցնենք նաև, որ սա վերջին շրջանում Արմեն Աբազյանի 3-րդ այցն է Ռուսաստանի Դաշնություն։