Աժ-ում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ, այդ թվում՝ Փաշինյան- Ծառուկյան հանդիպումը։
Խորհրդարանում Ծառուկյանը լրագրողներին ասաց, որ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը չի փոխել, և խոստացավ նրանց հարցերին պատասխանել հանդիպումից հետո։
Նա նաև ասել է, որ Փաշինյանի հետ հանդիպում է նրա հրաժարականի հարցը քննարկելու համար։
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպելու են Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո նոր կկայանա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ բացի Ծառուկյանից, վարչապետը հանդիպումներ կունենա նաև խորհրդարանական մյուս երկու՝ ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպման օրակարգում լինելու է արտահերթ ընտրությունների հարցը: