Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:
Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է ՌԴ։ Վերջին օրերի ընթացքում սա Աբազյանի 3-րդ այցն է Մոսկվա։