«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է արել, որում, մասնավորապես, նշված է.
«Այս գիշեր հրոսակները վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան։ «Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը՝ այս միջադեպը համարելով քաղաքական հետապնդման դրսևորման մի տեսակ։
«Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ոստիկանությունից անհապաղ բացահայտել այս հանցագործությունը, հակառակ դեպքում հիմք կլինի կարծելու, որ ոստիկանությունը սատարում է նման գործելաոճը։ Կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին լռեցնելու բիրտ ու հակաօրինական միջոցները բախվելու են պայքարի ավելի հուժկու միջոցների»: