«Հայրենիքի փրկության շարժումը»
հայտարարել է հերթական մարզային այցելության մասին:
«Հայրենիքի փրկության շարժման» մարզային այցելությունները շարունակվում են։
Հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ և կքննարկեն երկրում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
Հանդիպումը տեղի կունենա ժամը 13։00-ին՝ Վանաձորի «Լոռի» կենտրոնում (գտնվում է Կայարանի այգում)։ Սիրով սպասում ենք վանաձորցիների հետ հանդիպմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն այսօր այցելել էին Գյումրի ու հանդիպել գյումրեցիների հետ: «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: