ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը քննարկել են բանակի կարողությունների ավելացման և անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Լրագրողները Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին հարց են ուղղում թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ։ Քոչարյանն այդ զորավարժությունների հետ կապված անհանգստանալու առիթ չի տեսնում։ Ասում է՝ թուրք- ադրբեջանական զորավարժություններից շատ մի վախեցեք։
Խոսելով Ալիևի կողմից Հայաստանի դեմ հնչող ագրեսիվ հայտարարությունների մասին՝ Քոչարյանը նկատեց՝ «Ալիևն, այնուամենայնիվ, հաղթող կողմ է ու շարունակում է հաճույք ստանալ այդ հայտարարություններից»։
Անդրադառնալով ՀՀ Զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններին՝ նա նշեց, որ բանակն արդեն մտնում է որոշակի փոփոխությունների փուլ: Նրա խոսքով՝ թե՛ կառուցվածքային, թե՛ կադրային նոր նշանակումներ են լինում, այն շարունակվելու է։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի և ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում հանդիպել են։