Գերմանիայում, տների առջև, որտեղ հայեր են ապրում, հայտնվել են «Տանը տեղ չկա՛» արտահայտությամբ գրություններ:
Գերմանական ոստիկանությունը դեռևս չի կարողանում գտնել հանցագործներին։
Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ապրող հայերը ենթարկվում են տեղական էթնիկ թուրքերի և ադրբեջանցիների հարձակմանն ու ճնշմանը:
Այս մասին հայտնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Նա կարծում է, որ կապիտուլյացիայի ստորագրմամբ և հայկական պետականության թուլացմամբ հայկական սփյուռքն առավել խոցելի է դարձել:
«Սփյուռքում շատերը չեն գիտակցում, որ հայկական, թեկուզ փոքր, բայց, այնուամենայնիվ, պետականության առկայությունը էապես ազդում է այն պետությունների վերաբերմունքի վրա, որտեղ նրանք ապրում են»,- գրել է Գեղամյանը: