Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի ՝ ադրբեջանցիների և Ղարաբաղի մասին արտահայտությունների պատճառով, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ Միլոնովը հարցազրույցում իրեն թույլ է տվել արտահայտություններ Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի հասցեին, որոնք Բաքվում անհարգալից են համարել։
Գերատեսչությունում Միլոնովի արարքը նրա կողմից ևս մեկ սադրիչ քայլ են անվանել: ԱԳՆ-ում ընդգծել են, որ նման գործողությունները հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձևավորված բարձր մակարդակի հարաբերություններին:
Հիշեցնենք, որ Բաքուն Արցախ այցելելու համար Վիտալի Միլոնովին ներառել է «սև ցուցակում»