«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները շարունակում են մարզային հանդիպումները։
Այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցությունը:
«Այս անգամ նրանց կանգառը Գեղարքունիքի և Կոտայքի գրասենյակներում էր։ Շնորհավորելով «Հայրենիք» կուսակցության շարքերը համալրած նոր անդամներին` խորհրդի ներկայացուցիչները կուսակից ընկերներին են ներկայացրել կատարված աշխատանքները, ապա քննարկում ծավալել քաղաքական օրակարգի և առաջիկա անելիքների շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր մարզային հանդիպումների մեկնարկի մասին: «Հայրենիք» կուսակցությունը «Հայրենիքի փրկության շարժման» կազմում է: Շարժման պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: