Armenia Today-ի տեղեկություններով՝ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը կնշանակվի Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, որը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինն է, աշխատանքից ազատման դիմում է գրել։
Ըստ լրատվամիջոցների՝ որոշման պատճառը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շատ լարված հարաբերություններն են։
Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնից ազատվել էր 2020 թվականի դեկտեմբերին։ Նա Արարատի մարզպետ էր նշանակվել հեղափոխությունից հետո։
Ի դեպ, Նարեկ Բաբայանը հաստատել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։