Ուրբաթ օրն ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որին ես մասնացում էի հեռավար կերպով։ Եվ պիտի ասեմ, որ շատ տարօրինակ բաներ են կատարվում միջազգային կառույցներում․ ադրբեջանական պատվիրակությունը շատ խաղաղասեր կոչերով է հանդես գալիս։
Իրենց պատվիրակության ղեկավար Սահմադ Սեյիդովը հայտարարեց, որ իրենք լուծել են իրենց պատմական խնդիրը, իրենց հողերը վերադարձրել են, հիմա եկել է հայերի հետ խաղաղ գոյակցելու ժամանակը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Երբ Սահմադ Սեյիդովն իր ելույթում ասաց, թե ի՞նչ կարող է անել ԵԽ-ն, որպեսզի մենք սկսենք երկխոսել հայկական պատվիրակության հետ, ես ուղղակի պատասխանեցի․ «Գնա՛, բռնի՛ր նախագահիդ ձեռքը, ասա՛, որ քաղաքական վալյուտայի կարգավիճակով պատանդառված մեր ռազմագերիներին, որոնց թիվն, ըստ որոշ տեղեկությունների, 200-ից ավել է, որոնց ինքը միջազազգային կազմակերպություններին ներկայացնում է որպես ահաբեկիչներ, ազատ արձակի։
Բռնի՛ր քո քաղաքական էլիտայի ձեռքը, քանի որ արմենաֆոբիան շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը»»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2021 թվականի ձմեռային նստաշրջանն անցկացնել է հունվարի 25-ից 28-ը։