ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 4-8–ը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Քոչարյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմա» ԲՖԿ–ի նիստին։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմի անդամ է։
Հիշեցնենք, որ այսօր «Մարտի 1-ի գործով» դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է գործով ամբաստանյալ Քոչարյանին մեկնել Հայաստանից։